Բաժիններ՝

Էրդողանը շնորհակալություն է հայտնել ընտրողներին և սպառնացել է իր հակառակորդներին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաղթանակ է տարել երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում:

Էրդողանը, Անկարայում գտնվող ԱԶԿ-ի շտաբ-բնակարանի պատշագմբից դիմելով իր համակիրներին, խոստացել է, որ հակառակորդները «վճարելու» են իր հեղինակությունը մթագնելու և իշխանությունից հեռացնելու փորձ ձեռնարկելու համար:

Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել իր կուսակցության օգտին քվեարկելու համար: Էրդողանն ընդգծել է, որ իրենք այդ հաղթանակը տարել են ոչ թե փողոցներում, այլ` քաղաքական մեթոդներով, ժողովրդավարության, ընտրությունների միջոցով:

Էրդողանը ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակը որակել է որպես «ողջ, 77 միլիոնանոց Թուրքիայի հաղթանակի օր»: Թուրքիայում քվեների հաշվարկը պաշտոնապես դեռ չի ավարտվել, սակայն նախնական տվյալներով` Էրդողանի կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում հավաքել է քվեների մոտ 46 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31