
Պաղեստինցիների հետ խաղաղության գործընթացի ապագան կհստակեցվի մոտակա օրերին. Նեթանյահու

Ռուսական ИТАР ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացի ապագան կհստակեցվի առաջիկա օրերին:
Նեթանյահուն նման կերպ է մեկնաբանել բանակցությունների տապալման վտանգը, ինչի պատճառն այն է, որ Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալների 4-րդ խմբին` 26 մարդ:
Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկա օրերին կամ իրենք կգտնեն խնդրի լուծումը, կամ էլ խաղաղության գործընթացը կհամարվի տապալված: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ներկայումս փորձում է հասնել նրան, որ կողմերը շարունակեն բանակցել մինչև տարեվերջ:
Նախորդ տարվա հուլիսին մեկնարկած բանակցությունները պետք է ավարտվեին 10 ամսվա ընթացքում, սակայն այդ ընթացքում կողմերին չհաջողվեց գրանցել էական առաջընթաց: