
Շիրակի մարզի ոստիկանապետը հանդիպել է Սամվել Բալասանյանի հետ (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, կառույցի բաժինների պետերի և աշխատակիցների հետ: Հանդիպմանը նաև մասնակցել են Ոստիկանության երկու՝ «Մուշի» և «Կումայրու» բաժնի ղեկավարները, ինչպես նաև Գյումրիում գործունեություն ծավալող տարբեր հկ ղեկավարները: Քննարկել և հարցադրումների միջոցով Շիրակի մարզի ոստիկանապետը հստակեցրել է տարբեր խնդիրներ, որոնք պետք է առաջիկայում լուծել համատեղ: