Ե՞րբ կհանդիպեն քառյակի առաջնորդները. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Ոչ իշխանական աժերի ներկայացուցիչների հետ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոակյանի ունեցած հանդիպուոմներից հետո խոսվում էր 4 ուժերի առաջին դեմքերի հանդիպման մասին։ Արդյո՞ք հստակեցված է արդեն՝ այդ հանդիպումը երբ է լինելու։ Մեր այս հարցին Սժ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳԱ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ պատասխանեց. «Չէ, խոսակցություն կա, մեր գործընկերներն են ինչ-որ անհրաժեշտություն տեսնում, Րաֆֆի Հովհաննիսյանը, հիմնականում իրենց կողմից է այդ առաջարկը։ Մենք այդ գաղափարին դեմ չենք. բայց համարում ենք, որ դա պետքէ լինի ճիշտ պահին և անհրաժեշտ խթանը հանդիսանա հետագա քայլերի հետ կապված։ Հիմա դրա անհրաժեշտությանը, որպես այդպիսին, չկա, որովհետև համարում ենք, որ այն, ինչ մենք կատարում ենք, ի վերջո 4 ուժերի մոտեցումներն են, որ առկա են, և դրա հիման վրա ենք մենք համաձայնությունների գալիս»։
Ըստ Ռուստամյանի, ինչ-որ նոր բան այդ հանդիպումը չի ավելացնի, և խնդիր չկա ասելու, որ այն, ինչ անում են, 4 ուժերն են անում՝ իրենց ամբողջության մեջ։
«Դաշնակցությունը եթե ներկա է, նշանակում է, դաշնակցության ողջ կառույցը այս գործը այս տրամաբանությամբ ընդունում է։ Նույնը ենթադրում եմ, մյուս կուսակցություն ների պարագայում է, դրա համար այդտեղ ինչ-որ հավելյալ համոզում աոաջացնելու՝ բացարձակապես այն մեթոդը չէ»,– ասաց Ռուստամյանը։ Այսինքն, առաջիկայում չի՞ լինի այդպիսի հանդիպում՝ հարցին նա պատասխանեց. «Չեմ կարող այդպես ասել, ուղղակի կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց այդ հարցը քննարկվում է անընդհատ։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։