Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հաջորդ փուլը կանցկացվի ապրիլին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը պլանավորված է ապրիլի 7-9-ին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքերով՝ ենթադրվում է, որ այդ բանակցությունները նույնպես կանցկացվեն Վիեննայում:

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների երկրորդ փուլը Վիեննայում մեկնարկել էր մարտի 18-ին, երբ Ավստրիայի մայրաքաղաքում միմյանց էին հանդիպել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Բանակցային երկրորդ փուլն ավարտվել է երեկ: Վիեննայում կողմերի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31