Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կասեցրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան կասեցրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը: Այս մասին երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:

Նա մանրամասնել է, որ չեղյալ են հայտարարվելու Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները: Բացի այդ, Մեծ Բրիտանիան հրաժարվելու է իր նավերի այցից դեպի Սանկտ Պետերբուրգ:

Հեյգը հավելել է, որ Լոնդոնում եվրոպացի առաջնորդների առաջիկա հանդիպման ժամանակ պնդելու է, որ Ռուսաստանի հանդեպ ընդունվեն հնարավորինս կոշտ պատժամիջոցներ: Սրանից առաջ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունները խոստացել են սառեցնել ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31