Բաժիններ՝

Ուկրաինան չի պատրաստվում մտնել ՆԱՏՕ. Յացենյուկը՝ Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերի բնակիչներին

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան պահպանելու է սեփական բանակը, իսկ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հետևանքները քննարկվելու են: Այս մասին նշված է Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերի բնակիչներին Յացենյուկի հասցեագրած ուղերձում.

«Բացառապես Ուկրաինայի միասնությունը պահպանելու համար օրակարգում չի գտնվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Երկիրը պաշտպանելու է ուժեղ, ժամանակակից ուկրաինական բանակը: Մարտի 21-ին Բրյուսելում պլանավորված է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը:

Մենք դեռևս հետաձգել ենք այդ փաստաթղթի տնտեսական մասի ստորագրումը՝ հաշվի առնելով այն մտավախությունները, թե արդյոք ազատ առևտրի գոտին բացասական հետևանքներ չի՞ ունենա ինդուստրիալ շրջանների և առաջին հերթին Արևելքի համար: Տվյալ հարցի շուրջ կանցկացվեն հավելյալ խորհրդակցություններ:

ԵՄ-ն առայժմ ընդունել է ուկրաինական ապրանքների համար իր շուկաները միակողմանիորեն բացելու մասին որոշում, ինչը լավ օգնություն կլինի մեր տնտեսության համար»: Յացենյուկը խոստացել է, որ Ուկրաինան զարգացնելու է Ռուսաստանի հետ կապերը. «Մենք ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ կապերը չենք դիտարկում «կամ-կամ» սկզբունքով:

Չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների աղետալի վատթարացմանը, ինչը տեղի է ունեցել ոչ մեր մեղավորությամբ, և չնայելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիային՝ ես անելու եմ ամեն հնարավոր բան, որպեսզի ոչ միայն պահպանվի խաղաղություն, այլև Ռուսաստանի հետ կառուցենք իսկապես գործընկերային ու բարիդրացիական հարաբերություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս