
Ուկրաինան սպառնացել է ազգայնացնել իր տարածքում և Եվրոպայում գտնվող ռուսական օբյեկտները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան կարող է ազգայնացնել (հանրայնացնել) ռուսական ունեցվածքը՝ Ղրիմում կրած կորուստները փոխհատուցելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն.
«Մենք դա կանենք՝ ազգային ու միջազգային օրենսդրությանը խստապես համապատասխանեցնելով: Ազգայնացման կարող են ենթարկվել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում գտնվող ռուսական օբյեկտները»:
Պետրենկոն ընդգծել է, որ ռուսական «Գազպրոմը» բավական շատ օբյեկտներ ունի Եվրոպայի տարածքում: Սրանից առաջ՝ մարտի 12-ին, Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ազգայնացվելու է Ղրիմում ուկրաինական պետական ընկերությունների ունեցվածքը: