Բաժիններ՝

Ճապոնիան կասեցրել է վիզային ռեժիմի ու ներդրումների շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները

Բրիտանական Reuters լրատվական գործակալութան փոխանցմամբ՝ Ճապոնիան կասեցնում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ներդրումային համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Դա արվել է Կրեմլի դեմ պատժամիջոցների շրջանակներում այն բանից հետո, ինչ Մոսկվան Ղրիմը ճանաչեց որպես ինքնիշխան պետություն:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան հայտարարել է, որ Ճապոնիայի կառավարությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն, որը չունի իրավական ուժ, քանի որ անցկացվել է Ուկրաինայի սահմանադրությունը խախտելու միջոցով. «Ռուսաստանի կողմից Ղրիմի անկախության ճանաչումը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա վիրավորական է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31