Բաժիններ՝

Մենք դեմ ենք, որ ՆԱՏՕ-ն տնօրինի մեր պատմական տարածքները. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը դեմ չէ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, սակայն դեմ է, որ նա «տնօրինի» ռուսական պատմական տարածքներում: Այս մասին այսօր Կրեմլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.

«Մենք ընդհանրապես դեմ չենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցելուն, սակայն մենք դեմ ենք, որ ռազմական դաշինքը տնօրինի մեր ցանկապատի տակ, մեր տան մոտ կամ էլ մեր պատմական տարածքներում: Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ մենք հյուր կգնանք Սևաստոպոլ՝ ՆԱՏՕ-ի նավաստիների մոտ: Նրանք (ՆԱՏՕ) հիանալի տղաներ են, սակայն ավելի լավ է, որ նրանք հյուր գան մեզ մոտ՝ Սևաստոպոլ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս