Իրանի նախագահը մեկնելու է Չինաստան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մոտակա երկու ամսվա ընթացքում մեկնելու է Չինաստան: Այս մասին իրանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանում Իրանի դեսպան Մեհդի Սաֆարին:

Նշվում է, որ 2013 թվականի դեկտեմբերին Թեհրան էր այցելել Չինաստանի Պետխորհրդի անդամ Յան Ցզեչին, ով ուղղորդում է արտաքին քաղաքականության հարցերը: Նա հանդիպել էր Իրանի նախագահի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ու արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2013 թվականի առաջին 10 ամիսներին կազմել է 31 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31