Մենք չենք ցանկանում Ուկրաինայի մասնատում. Պուտին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին իր ուղերձում դեմ է հանդես եկել Ուկրաինայի մասնատմանը. «Մենք չենք ցանկանում Ուկրաինայի մասնատում, մեզ դա պետք չէ: Ղրիմը կլինի և՛ ռուսական, և՛ ուկրաինական, և՛ ղրիմ-թաթարական, բայց երբեք չի լինի բենդերական:
Ղրիմում պետք է լինի երեք հավասարազոր պետական լեզու՝ ռուսերեն, ուկրաիներեն և Ղրիմի թաթարների լեզուն: Ուկրաինայի ժողովրդի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար եղել են և կմնան առանցքային»:
Նշվում է, որ Ղրիմը Ռուսաստանից արդեն իսկ ստացել է ֆինանսական օգնություն: Դա անհրաժեշտ է, քանի որ Կիևը դադարեցրել է թերակղզու ֆինանսավորումը: