Վիեննայում մեկնարկել է «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում մեկնարկել է «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի լիագումար նիստը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:

Բանակցությունների նախորդ փուլն անցկացվել էր փետրվարի 18-20-ին, իսկ մարտի 3-7-ին Վիեննայում անցկացվել էր Իրանի ու «Վեցյակի» փորձագետների հանդիպումը: Այժմ կողմերը մտադիր են մինչև հուլիսի 20-ը մշակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր՝ հենված նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Ժնևում ձեռք բերված նախնական համաձայնագրի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31