
Գագաուզիան հայտարարել է սեփական բանակ ստեղծելու գործընթացի սկսման մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզիայի ինքնավարությունը, որի իրավական կարգավիճակը համարժեք էր ուկրաինական Ղրիմին, հայտարարել է սեփական բանակ ստեղծելու մասին:
Տեղի իշխանությունները մտադիր են դրա օգնությամբ պաշտպանվել Քիշնևի գործողություններից: Գագաուզիայում սեփական զորամիավորումներ ստեղծելու համար հիմք հանդիսացավ օրինագիծը, որը կոչված է իրավական դաշտ տեղափոխել մոլդովական բանակին այլընտրանքային բանակի ստեղծումը:
Պլանավորված է շուտով օրինագիծը ներկայացնել Գագաուզայի ժողովրդական հավաքի (խորհրդարան) դիտարկմանը: Փետրվարի 2-ին Գագաուզիայում անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների 98.09 տոկոսը քվեարկել է Գագաուզիան Մոլդովայի կազմից դուրս բերելու օգտին: Քիշնևն այդ հանրաքվեն որակել էր որպես ապօրինի:
Հիշեցնենք, որ Մերձդնեստրը ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանին: