Էրդողանը սպառնացել է Պուտինին՝ կապված Սևծովյան նեղուցները փակելու հետ. մամուլ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ զգուշացրել է Ուկրաինայի հարցում հետևանքների համար: Այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:

Նրա խոսքերով՝ Էրդողանի ու Ղրիմի թաթարների պատվավոր առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևի վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է Ղրիմի թաթարներին սպառնացող վտանգը՝ կապված Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության հետ:

Ջեմիլևի հետ զրույցից հետո Էրդողանը մարտի 16-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և զգուշացրել է, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ինչպես նաև եթե Ղրիմում բռնություն գործադրեն թաթարների նկատմամբ, ապա Թուրքիան հարկադրված կլինի փակել Սևծովյան նեղուցները ռուսական նավերի առջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31