«Աշխարհքաղաքական ծուղակ»

Սիրելի բարեկամներ, 2014թ. մարտ ամսին լրանում է քաղաքագետ, հրապարակախոս, հայ մտքի երկնակամարի պայծառ աստղ Տիգրան Հայրապետյանի ծննդյան 50 և մահվան 15-ամյակը: Այդ առիթով Տիգրանի անվան հիմնադրամը լույս է ընծայել 1991-1999 թթ. հրապարակված նրա աշխատանքների երրորդ ժողովածուն՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» վերնագրով, որտեղ հավաքված են ԱՄՆ-ի և Եվրոպայի վարած ներքին և արտաքին քաղաքականության, Միջին Արևելքի, Ասիայի և նախկին ԽՍՀՄ երկրներում եղած «թեժ կետերի» տրամաբանության մասին վերլուծությունները, Երրորդ աշխարհամարտի հավանականության ու Նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների մասին քաղաքագիտական տեսակետները ներկայացնող հոդվածները և, իհարկե, կրկին որոշ դիտարկումներ «պատերազմ թե խաղաղություն» երկընտրանքի վերաբերյալ: Հիշատակի հավաքը և շնորհանդեսը կկայանա երեքշաբթի, մարտի 18-ին, ժամը 15։00-ին, «Հայաթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում, հասցեն՝ Վազգեն Սարգսյան փող. 26/1 (Էրեբունի հյուրանոցի դիմաց): Մինչ այդ՝ ժամը 14։00-ին այցելություն Տիգրանի շիրիմին (Շահումյան գերեզմանոց -1, կենտրոնական մուտք):

Նազենի Ղարիբյան
«Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի
պաշտպանության հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս