Բաժիններ՝

Թուրքիայի ու Իրանի կոռուպցիոն գործընթացները շաղկապված են միմյանց

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Իրանը պատվիրակություն է ուղարկում Թուրքիա` պարզելու համար իրանցի կալանավորված գործարար Բաբաք Զանջանիի արտասահմանյան ակտիվները: Վերջինս հանդիսանում է իրանական ծագում ունեցող ադրբեջանցի ձեռնարկատեր Ռեզա Զարաբի գործընկերը:

Զարաբը հանդիսանում է նախորդ տարեվերջին Թուրքիայում անցկացված հակակոռուպցիոն գործի առանցքային կասկածյալներից մեկը: Իրանցի պատգամավոր Հուսեին Դեհդաշտին հայտարարել է, որ Իրանի դատական կառույցները պատվիրակություններ են գործուղել երեք երկիր` Թուրքիա, Մալայզիա ու Տաջիկստան:

Պատվիրակությունները պետք է պարզեն, թե որքան են կազմում հայրենիքում կոռուպցիայի մեջ մեղադրվող իրանցի միլիարդատիրոջ արտասահմանյան ակտիվները:  Sorinet Group-ի ղեկավար Բաբաք Զանջանին կալանավորվել է 2013 թվականի դեկտեմբերի 30-ին` մեղադրվելով կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` գործարարին մեղադրել են Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակ նավթի առևտրից ստացված եկամուտները թաքցնելու մեջ: Նրա անունը հիշատակվում է նաև Թուրքիայի հակակոռուպցիոն հետաքննման մեջ` կապված Զարաբի հետ: Վերջինս մեղադրվում է ապօրինի խմբավորում ստեղծելու, չինովնիկներին գնելու մեջ` Իրանում ոսկու ապօրինի վաճառք իրականացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս