![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է զերծ մնալ Ուկրաինայում ռազմական գործողություններ ձեռնարկելուց
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/1394787067-6486.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է զերծ մնալ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ ձեռնարկելուց: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի կառավարությունը երեկ անհապաղ հայտարարությամբ դիմել է ՄԻԵԴ-ին՝ խնդրելով Ռուսաստանի կառավարության դեմ կիրառել ժամանակավոր միջոցներ՝ ՄԻԵԴ-ի կանոնակարգի 39 կանոններին համապատասխան:
Բացի այդ, Ուկրաինայի կառավարությունը հանդես է եկել միջպետական հայտարարությամբ, որում փաստեր է ներկայացրել Ղրիմում մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, խախտման վերաբերյալ:
ՄԻԵԴ-ն այդ դիմումը դիտարկելուց հետո որոշել է ժամանակավոր միջոցներ կիրառել՝ Ռուսաստանին պարտադրելով զերծ մնալ Ուկրաինայի տարածքում նրա քաղաքացիների դեմ ամեն տիպի ռազմական գործողությունների ձեռնարկելուց:
Պետրենկոյի խոսքերով՝ տվյալ որոշումը շատ կարևոր է Ուկրաինայի համար, քանի որ համաշխարհային քաղաքական գործիչներից բացի, այժմ միջազգային դատական ատյանները նույնպես ճանաչում են Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմի մարդու հիմնական իրավունքների կոպիտ ոտնահարումը: