Ղրիմում հանրաքվեի անցկացման դեպքում ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներ կսահմանեն ՌԴ-ի դեմ. Ջոն Քերի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հայտարարել է, որ եթե Ղրիմի հանրաքվեն տեղի ունենա, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ: Քերին այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատում կազմակերպված լսումների ժամանակ:
Նա ընդգծել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացման դեպքում արդեն երկուշաբթի (հաջորդ օրը) ԱՄՆ-ն ու ԵՄ-ը կձեռնարկեն շատ լուրջ քայլերի շարք: Քերին հավելել է, որ իրենք արդեն հստակեցրել են նրանց ցուցակը, որոնց դեմ կկիրառվեն պատժիչ միջոցներ՝ Ղրիմում հանրաքվեի անցկացման պարագայում:
Քերին հաստատել է, որ ԱՄՆ-ն իր հետախուզության միջոցով շատ ուշադիր հետևում է Ռուսաստանի զինված ուժերի զորաշարժերին: Քերին նաև հաստատել է այն, որ Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազավորման մասին համաձայնագրի դրույթներով Ռուսաստանը կարող է թերակղզում տեղակայել մինչև 25.000 զինծառայող:
Քերին հավելել է, որ ԱՄՆ-ի կառավարության գնահատականներով՝ ներկա դրությամբ Ռուսաստանը Ղրիմում ունի մոտ 20.000 զինծառայող: