
Ճապոնիան կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ և քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Այս մասին հայտարարել է ճապոնացի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում: Նրա խոսքերով՝ իրենք այժմ ուսումնասիրում են Մոսկվայի դեմ տարբեր միջոցներ կիրառելու հարցը, եթե կարիք լինի պատժամիջոցներ սահմանելու:
Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիշիդայի խոսքերով՝ այդ պատժամիջոցները նման են լինելու նրանց, որոնք պատրաստ են կիրառել ԱՄՆ-ն ու ԵՄ-ը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը, զավթելով Ղրիմը, խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը: