
ԱՄՆ-ը հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի նոր իշխանություններին. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխամցմամբ՝ ԱՄՆ-ը հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի նոր իշխանություններին:
Պարբերականը տվյալ հարցում վկայակոչում է ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, որի խոսքերով՝ Կիևը ոչ վաղ անցյալում Վաշինգտոնին խնդրել է օգնել Ուկրաինայի զինված ուժերին:
Խոսքը գնացել է զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ, ավիացիոն վառելիք ու գիշերային տեսանելիության սարքեր տրամադրելու մասին: Բացի այդ, Ուկրաինան ցանկացել է, որ ԱՄՆ-ն իրեն տրամադրի հետախուզական տվյալներ: Սակայն ամերիկյան իշխանությունները պատասխանել են մերժմամբ: