Բաժիններ՝

Բան Կի Մունը հանդիպել է Արսենի Յացենյուկի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ, ինչը տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ-ի նիստից հետ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել Կիևի ու Մոսկվայի միջև ուղիղ երկխոսության հաստատման օգտին: Դիմելով Ուկրաինայում ու տարածաշրջանում բոլոր կողմերին՝ Բան Կի Մունը կոչ է արել նվազեցնել լարվածությունը, հռետորիկայի աստիճանը և գտնել ճգնաժամի խաղաղ կարգավորումը:

Մունը կարևորել է Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման ու մարդու իրավունքների ամբողջական պահպանման մասին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31