Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոուհանիի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը: Պուտինը դրականորեն է գնահատել «Վեցյակի» հետ բանակցությունների հանդեպ Թեհրանի որդեգրած դիրքորոշումը: Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ ու միջազգային օրակարգում գտնվող այժմեական այլ հարցեր, այդ թվում նաև Կասպյան հերթական գագաթաժողովի նախապատրաստման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31