
Ադրբեջանում գերեվարած Արսեն Խոջոյանը Մամիկոն Խոջոյանի ազգականն է. նա անասնապահ է

Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ հաստատեց, որ Ադրբեջանում հայտնված Արսեն Խոջոյանը իրենց գյուղի բնակիչ է: Նա նշեց, որ չգիտի՝ ինչպես է տղան հայտնվել Ադրբեջանում, սակայն հավանական է, որ մոլորված լինի. «Անասնապահ է, ոչխար պահելուց է եղել, թանձր մառախուղ է նստած, այս պահին էլ այնքան վատ եղանակ է, չեք պատկերացնի, երևի մոլորվել է, թե ինչ է եղել: Մինչև հստակ տեղեկություն չունենաք, չենք կարող ասել»:
Կ. Չոբանյանն ասաց, որ Արսեն Խոջոյանն ու Մամիկոն Խոջոյանը, ով օրերս է վերադարձվել Հայաստան, հեռավոր ազգականներ են: Համայնքի ղեկավարի խոսքով՝ ընտանիքում 7 երեխա կա, ինքը նրանցից մեծն է: