
Մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանը բռնակցի Ղրիմը. Մերկել

Գերմանական Die Zeit պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Ղրիմում Ռուսաստանի գործողությունները՝ դրանք որակելով որպես «անեքսիա».
«Մենք արդեն կարող ենք խոսել բռնակցման մասին, քանի որ Ռուսաստանը Ղրիմը խլում է Ուկրաինայից: Մենք չպետք է թույլ տանք, որ դա իրագործվի: Գերմանիան Ղրիմի ճգնաժամում հակված է այսպես կոչված եռակողմ ռազմավարությանը, որը մի կողմից առնչվում է Ուկրաինային օգնելուն, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պետք է հստակեցնի իր գործողությունների սահմանները:
Գերմանիան պետք է որոշակի կոշտություն ցուցաբերի եվրոպական արժեքների պաշտպանության հարցում»: Մերկելը Ռուսաստանին հիշեցրել է պատժամիջոցների մասին: