Բաժիններ՝

Թուրքիայում արդարացվել է «Էրգենեքոնի» գործով կալանավորված ավելի քան 20 մարդ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ Թուրքիայում արադարացվել է «Էրգենեքոն» գործի շրջանակներում կալանավորված ավելի քան 20 մարդ:

Նրանց թվում են հայտնվել նաև պաշտոնաթող գեներալ Հուրշիթ Տոլոնը, «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, Յալչըն Քյուչուքը, Թունջայ Օզքանը, Մերդան Յանարդաղը, Մեհմեթ Ալի Չելեբին, Շեներ Էրույգուրը, Ալփարսլան Ասլանը և այլք:

Ավելի վաղ ազատ էին արձակվել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղն ու Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը: Հաշվի առնելով Քրդստանի համայնքների միության (KCK) ազատ արձակված անդամներին՝ վերջին 4 օրում ազատ արձակվածների քանակը հասել է 30-ի:

Միևնույն ժամանակ դատարանն ազատ արձակման հարցում մերժել է 7 հոգու, որոնց թվում է եղել նաև բրիգադի պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը: Ընդգծվում է, որ Դուրսուն Չիչեքն ու Ալփարսլան Արսլանը կալանավորված են նաև այլ գործով, ինչի համար էլ նրանք չեն լքի բանտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս