
Նյու Յորքում անցկացվել է ուղղափառ հրեաների բողոքի զանգվածային ակցիա (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 9-ին Նյու Յորքում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ (ուլտրա) ուղղափառ հրեաներին իսրայելական բանակ զորակոչելու: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ ակցիային մասնակցել է ավելի քան 50.000 ուղղափառ հրեա:
Նշվում է, որ Նյու Յորքի բնակիչներին ապշեցրել է այդ տեսարանը. վիթխարի քանակությամբ ոստիկաններ, փակված փողոցներ, մատույցներում զննումմներ ու փողոցները գրաված սևազգեստ զանգված:
Իսրայելի խորհրդարանն ուղղափառ հրեաներին բանակ զորակոչելու մասին օրինագիծը դիտարկելու է մարտին: Ընդ որում, օրինագիծը կրոնական դպրոցներում սովորողներին տարկետման իրավունք է տալիս մինչև 26 տարեկանը: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2017 թվականին: Օրինագծի դեմ Երուսաղեմում բողոքի ակցիա էր անցկացվել նախորդ կիրակի: