
Ղրիմի խորհրդարանն ընդունել է անկախության հռչակագիրը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ղրիմի Գերագույն խորհուրդն ընդունել է ինքնավար հանրապետության ու Սևաստոպոլի անկախության հռչակագիրը: Դրա օգտին քվեարկել է Գերագույն խորհրդի 100 պատգամավորից 78-ը: Սևաստոպոլի անկախության օգտին քվեարկել է քաղաքային խորհուրդը:
Պատգամավորների կողմից հավանության արժանացած փաստաթուղթը հնարավորություն է տալիս իրավական առումով ձևակերպել Ռուսաստանի կազմ թերակղզու ընդգրկումը, ինչպես նաև մարտի 16-ին հանրապետական հանրաքվեի անցկացումը, որի ժամանակ բարձրացվելու է Ղրիմի կարգավիճակի մասին հարցը:
Եթե ղրիմցիները հանրաքվեի ժամանակ աջակցություն հայտնեն Ռուսաստանին միանալու մասին որոշմանը, ապա թերակղզին կհայտարարվի անկախ ու ինքնիշխան պետություն: Ապա Ղրիմի Հանրապետությունը կդիմի Ռուսաստանին՝ խնդրելով իրեն՝ որպես սուբյեկտ, ներառել երկրի կազմում:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման երկրին այլ տարածքների միացումը կանոնակարգող օրինագիծը դիտարկելու է մարտի 21-ին: