
Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը վերստին հետաձգվել է

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վերստին հետաձգվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը, որը պլանավորված էր մարտի 14-ին:
Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: Վրաստանում ակնկալում են, որ այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում: Նշվում է, որ Աբաշիձեն ու Կարասինն այսօր հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ ընդգծել են ռուս-վրացական երկխոսության շարունակման կարևորությունը:
Ընդգծվում է, որ Աբաշիձեի ու Կարասինի հերթական հանդիպումը պետք է Պրահայում տեղի ունենար դեռևս մարտի 4-5-ին, սակայն Ուկրաինայի դեպքերի պատճառով այն հետաձգվել էր մարտի 14-ին: