Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Լեհաստան ու Ռումինիա է ուղարկում AWACS հետախուզական ինքնաթիռներ՝ կապված Ղրիմի դեպքերի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինային սահմանակից Լեհաստան ու Ռումինիա է ուղարկում AWACS հետախուզական ինքնաթիռներ՝ կապված Ղրիմի դեպքերի հետ: Այս մասին երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Քանի որ Ուկրաինան չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, ուստիև AWACS-ները թռիչքներ են իրագործելու միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքներում: Թռիչքները սկսվելու են մոտ ժամանակներս և տևելու են այնքան, քանի դեռ լինի դրանց անհրաժեշտությունը:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հետախուզական այդ ինքնաթիռների կիրառումը կօգնի ավելի լավ պատկերացում կազմել Ուկրաինայում ու հատկապես Ղրիմում տիրող իրավիճակի մասին: AWACS-ները Լեհաստան ու Ռումինիա կուղարկվեն Գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից, դրանց ընդհանուր քանակի մասին չի հաղորդվել:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը 12 հատ F-16 կործանիչ է ուղարկում Լեհաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս