
ԱՄՆ-ը F-16 կործանիչներ է ուղարկում Ուկրաինայի հարևան Լեհաստան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը զորավարժությունների նպատակով Լեհաստան է ուղարկում 12 հատ F-16 կործանիչ և 300 զինծառայող: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ զորավարժությունները պլանավորված են եղել նախապես, սակայն (Ուկրաինայում) քաղաքական լարվածության մեծացման պատճառով Վարշավան ու Վաշինգտոնը որոշել են ընդլայնել զորավարժությունների մասշտաբները:
Նախորդ շաբաթ՝ հինգշաբթի, ԱՄՆ-ը ևս 6 հատ F-15 Eagle կործանիչ էր ուղարկել Լեհաստանի հարևան Լիտվա: Լիտվայի պաշտպանության նախարար Ժուոզաս Օլեկասը հայտարարել է, որ կործանիչների ժամանումը հանդիսանում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշման և Կալինինգրադի մարզում ռուսական զորաշարժերի պատասխանը: