Բաժիններ՝

ԵՄ-ը ՌԴ-ին սպառնացել է «Հարավային հոսք» գազատարի շուրջ բանակցությունների կասեցմամբ

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստվում է կասցենել «Հարավային հոսք» գազատարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը.

«Ես չեմ փորձի արագացնել գազային խողովակաշարերի, օրինակ «Հարավային հոսքի» շուրջ տարվող բանակցությունների ընթացքը: Ընդհակառակը, այդ բանակցությունները կարող են հետաձգվել:

Որևէ անհրաժեշտություն չկա՝ տվյալ պահին անհապաղ փնտրելու համար Եվրոպա էներգիայի ներկրումը մեծացնելու եղանակներ: Եվրոպական երկրները չեն վախենում գազի մատակարարումների խափանումից, քանի որ ձմեռային սեզոնն արդեն իսկ ավարտվում է»:

«Հարավային հոսք» գազատարը նախատեսված է ռուսական գազը Ուկրաինայի տարածքի շրջանցմամբ Սև ծովով Եվրոպա հասցնելու համար: «Հարավային հոսք» գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր: Խողովակաշարի սևծովյան հատվածի երկարությունը կազմելու է ավելի քան 930 կիլոմետր, իսկ առավելագույն խորությունը՝ ավելի քան 2 կիլոմետր:

Գազատարի ցամաքային հատվածի երկարությունը կազմելու է 1455 կիլոմետր, այն անցնելու է Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի ու Սլովենիայի տարածքներով: Գազատարով առաջին մատակարարումները սկսվելու են 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31