
Էշթոնը խորհուրդ է տվել ավելորդ լավատեսություն չցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի հարցում

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը խորհուրդ է տվել ավելորդ լավատեսություն չցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների նկատմամբ:
Նախորդ երկու օրվա ընթացքում (շաբաթ և կիրակի) Էշթոնը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում, այդ թվում նաև հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Այդ հանդիպումներից հետո Էշթոնը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների դրական ելքը՝ թեև օգտակար է համարում անցկացրած խորհրդակցությունները:
Նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Իրանն ու «Վեցյակը» Ժնևում նախնական համաձայնության եկան Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ, սակայն համապարփակ համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչև այս տարվա ամռան կեսերը: