
Հայտնի են դարձել Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման ժամկետն ու վայրը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի են դարձել Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպման անցկացման ժամկետն ու վայրը: Այդ հանդիպումը տեղի է ունենալու մարտի 14-ին Վանում:
Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել է Ուրմիայում, իսկ երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Նախիջևանում: Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման հարցն այսօր Թեհրանում քննարկել են Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: