
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը ժամանել է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պլանավորված է, որ այցի շրջանակներում Աքարը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ՊՆ-ում: Աքարի գլխավորած թուրքական պատվիրակությունը ծանոթանալու է Ադրբեջանի Ռազմական ակադեմիայի ու Զինված ուժերի ուսումնական կենտրոնի, ինչպես նաև Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի հետ:
Այցը տևելու է մինչև մարտի 12-ը:
Հիշեցնենք, որ Հուլուսի Աքարը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել 2013 թվականի օգոստոսին: