
Սևաստոպոլում հաստատվել է ռուսերենի պաշտոնական կարգավիճակը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սևաստոպոլի քաղաքային իշխանությունները հաստատել են ռուսերենի կարգավիճակը՝ որպես գործավարության պաշտոնական լեզու: Համապատասխան որոշումն ընդունել է Սևաստոպոլի քաղաքային իշխանությունների ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը:
Ընդգծվում է, որ որոշումը հենված է Տարածաշրջանային ու ազգային փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիայի, ինչպես նաև Ուկրաինայի նախկին իշխանությունների կողմից ընդունված «Պետական լեզվական քաղաքականության հիմքերի մասին» օրենքի վրա: Որոշումն ուժի մեջ է մտնելու մարտի 12-ից: