
Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ Իրանը տարածաշրջանի ուժեղագույն երկիրն է. Ռոուհանի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Շեհիթների (նահատակ) օրվա կապակցությամբ Թեհրանում հանդիպել է նրանց ընտանիքների հետ:
Հանդիպման ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ առանց Իրանի մասնակցության ու քաղաքական կամքի, անհնար է տարածաշրջանում խաղաղության ու կայունության առկայությունը:
Ռոուհանիի խոսքերով՝ Իրանը տարածաշրջանի ուժեղագույն երկիրն է. «Ժամանակին թշնամին կարծել է, որ Իրանը թույլ երկիր է և որ կարող է ոչնչացնել նրան, սակայն այսօր յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ Իրանը տարածաշրջանի ուժեղագույն երկիրն է»:
Ռոուհանին հիշեցրել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Վեցյակի» հետ բանակցություններում վերջին ամիսներին հաջողություններ են գրանցվել և հավելել, որ հաջորդ տարում (Իրանում այն մեկնարկում է մարտի 21-ին) տվյալ ոլորտում իրականացվելու է որոշակի աշխատանք: