Բաժիններ՝

Կիմ Չեն Ինն ընտրություններում 100 տոկոսանոց արդյունք է գրանցել

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընտրվել է հյուսիսկորեական Գերագույն ժողովրդական ժողովում: Նրան աջակցել է քվեարկողների 100 տոկոսը: Ընդհանուր առմամբ, տեղի խորհրդարանը բաղկացած է 687 պատգամավորից:

Պատգամավորից բացի, Կիմ Չեն Ինը նաև հանդիսանում է «Կորեայի աշխատանքային կուսակցության» հավերժ գլխավոր քարտուղար, պետական պաշտպանական կոմիտեի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար: Կիմ Չեն Ինը ԿԺԴՀ-ում իշխանության է եկել 2011 թվականին՝ իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31