
Պուտինը Ղրիմի հարցը քննարկել է Մերկելի ու Քեմերոնի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հեռախոսազրույցների ժամանակ կողմերը քննարկել են Ղրիմի հարցը, Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի ղեկավարության ընդունված միջոցները հենված են միջազգային իրավունքի նորմերի վրա և կոչված են ապահովել բնակչության շահերը:
Պուտինը զրուցակիցների ուշադրությունը բևեռել է Կիևի ներկայիս իշխանությունների կողմից որևէ գործողություն չձեռնարկելու վրա՝ կապված մայրաքաղաքում արմատական ու ծայրահեղական ուժերի սանձարձակությունները սահմանափակելու հետ:
Առաջնորդները քննարկել են ճգնաժամի կարգավորման միջազգային հնարավոր ջանքերի հարցը, նրանք պայմանավավորվել են մնալ սերտ շփումների մեջ, այդ թվում նա արտգործնախարարների մակարդակով: