Բաժիններ՝

Ադրբեջան գերեվարած հայ երիտասարդը դարձյալ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղից է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Haqqin.az պորտալը տեղեկություն էր տարածել, որ  Թովուզի շրջանի բնակիչները գերեվարել են սահմանը հատած հայ երիտասարդի: Տեղաբնակները նրան հանձնել են Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին: Տվյալ փաստը հաստատել է Ազգային անվտանգության նախարարության Թովուզի շրջանի բաժանմունքի պետ Ազադ Գուրբանովը: Նրա խոսքերով՝ ձերբակալվածը չի տիրապետում ռուսերենին: Ներկա դրությամբ նրան տեղափոխում են Բաքու:

Նույն կայքը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ գերեվարած տղան 1991թ. ծնված Արսեն Խոջայանն է:

elections.am կայքից տեղեկանում ենք, որ 1991թ. ծնված Արսեն Խոջայանը բնակվում է Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղում: Նշենք, որ այս գյուղից էր նաև վերջերս Ադրբեջանից Հայաստան վերադարձված Մամիկոն Խոջոյանը:

168.am-ը փորձեց կապ հաստատել Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի գյուղապոտ Կամո Չոբանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Արսեն Խոջայանն իրենց գյուղի՞ց է, թե՞ ոչ, սակայն նա պատասխանեց, որ շատ զբաղված է և անջատեց հեռախոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս