Սաակաշվիլիի նման արկածախնդիր խորհրդական ունենալը կհանգեցնի աղետալի հետևանքների. Գարիբաշվիլին՝ Կիևին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Ուկրաինայի գործող կառավարությանը խորհուրդ է տվել քիչ լսել Միխեիլ Սաակաշվիլիի խորհուրդներին: Այս մասին նա հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում:

Գարիբաշվիլին զարմանք է հայտնել, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը խորհրդակցում է Սաակաշվիլիի հետ. «Ինձ ասացին, որ նրան հրավիրել են որպես խորհրդական: Չեմ ցանկանում միջամտել Ուկրաինայի գործերին, սակայն Սաակաշվիլիի խորհուրդներին լսելը սխալ է:

Սաակաշվիլին այն մարդն է, ով Վրաստանում չկարողացավ խուսափել 2008 թվականի պատերազմից: Եթե Ուկրաինան այսպիսի ճգնաժամային իրավիճակում ունենա նման արկածախնդիր խորհրդական, ապա կարծում եմ, որ դա կլինի մեծ սխալ, դա կհանգեցնի աղետալի հետևանքների»:

Տեսանյութեր

Լրահոս