Բաժիններ՝

Ղրիմի թաթարները կոչ են անում բոյկոտել հանրաքվեն

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների մեջլիսը (ոչ պաշտոնական խորհրդարան) քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել Ռուսաստանին միանալու մասին թերակղզու իշխանությունների նշանակած հանրաքվեն: Այս մասին այսօր հայտարարել է մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը:

Վերջինս հանրաքվեի բոյկոտման մասին կոչը հասցեագրել է Ղրիմի բոլոր բնակիչներին՝ անկախ նրանց ազգությունից: Չուբարովը հավելել է, որ հանրաքվեն կդառնա իրավիճակի հետագա ապակայունացման գործոն: Նա Ղրիմի խորհրդարանի պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել հանրաքվեի անցկացմանը, որակել է որպես «խելագարներ և օտարների կամակատարներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31