
Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին որոշումը մտել է ուժի մեջ. Թեմիրգալիև

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին որոշումը մտել է ուժի մեջ, հանրաքվեն անհրաժեշտ է միայն դրա հաստատման համար: Այս մասին այսօր Սիմֆերոպոլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը.
«Գերագույն խորհուրդը որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից սկսած: Այսօրվանից սկսած՝ թերակղզու տարածքում գտնվող ռուսական զինված ուժերը հանդիսանում են օրինական, մինչդեռ երրորդ երկրի զինված ուժերը՝ օկուպացիոն:
Ուկրաինացի զինծառայողներին առաջարկվելու է կա՛մ նոր երդում տալ, կա՛մ էլ հնարավորություն է տրվելու անվտանգ լքել թերակղզու տարածքը:Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կընդունի Ղրիմի առաջարկը, և Ղրիմը կդառնա Ռուսաստանի Դաշնության անդամ»: