Բաժիններ՝

Ղրիմի խորհրդարանը որոշում է ընդունել Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի Գերագույն ռադան որոշում է ընդունել Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ: Այդ որոշման օգտին քվեարկել է 78 պատգամավոր:

Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը սրանից առաջ հայտարարել է, որ Ղրիմի Գերագույն ռադան որոշում է ընդունել Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն անցկացնել մարտի 16-ին: Դրանում բարձրացվելու է երկու հարց. Ռուսաստանին Ղրիմի միանալը և Ղրիմում 1992 թվականի Սահմանադրության վերականգնումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայում առաջ էր քաշվել մի օրինագիծ, որը դյուրացնում էր Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտի ներառումը: Դա մասնավորապես առնչվում էր նրան, որ այլ երկրների մի մասին Ռուսաստանի կազմում ներառելու համար այլևս չի պահանջվելու նաև տվյալ երկրի համաձայնությունը: Դրա համար բավարար կլինի միայն հանրաքվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31