Բաժիններ՝

Համաղրիմյան հանրաքվեն անցկացվելու է մարտի 16-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմում հանրաքվեն անցկացվելու է մարտի 16-ին: Այս մասին հայտարարել է Ղրիմի ինքնավար հանրապետության Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Ռուստամ Թեմիրգալիևը:

Վերջինիս խոսքերով՝ Համաղրիմյան հանրաքվեի անցկացման ժամկետը վերանայվել է: Ավելի վաղ ենթադրվում էր, որ քվեարկությունն անցկացվելու է մարտի 30-ին: Հայտնի է դարձել նաև այն, որ Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի ժամանակ թերակղզու բնակիչներին առաջարկելու են պատասխանել այն հարցին, թե արդյոք Ղրիմը պե՞տք է մնա Ուկրաինայի կազմում, թե՞ պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:

Բացի այդ, հանրաքվեի մասնակիցները պատասխանելու են 1992 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու մասին հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31