
Ադրբեջանը Թուրքիայից գնել է պարեկային մոտորանավակ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը թուրքական Nektonbot ընկերությունից գնել է SHARK PEY-014 զրահապատ պարեկային մոտորանավակ: Այս մասին հայտարարել է թուրքական ընկերությունը:
Մոտորանավակը գնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը: Նշվում է, որ մոտորանավակն օժտված է եղանակային ամեն տիպի պայմաններում մեծ մանևրայնությամբ ու լողունությամբ: Մոտորանավակի անձնակազմը բաղկացած է 9 մարդուց՝ ներառյալ նավապետը:
Մոտորանավակի երկարությունը կազմում է 14 մետր, այն ունակ է ժամում զարգացնել մինչև 40 ծովային մղոն արագություն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հետաքրքրված է նաև թուրքական արտադրության Mızrak-U հակատանկային հրթիռով: