
Թուրքիան փորձարկել է սեփական արտադրության Mızrak-U հակատանկային հրթիռը (տեսանյութ)

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հրթիռների արտադրության մեջ մասնագիտացած թուրքական Roketsan ընկերությունը փորձարկել է իր Mızrak-U մեծ հեռահարության հակատանկային հրթիռը (UMTAS): Այն արձակվել է AH-1S Cobra ուղղաթիռից, ապա, անցնելով 3500 մետր հեռավորություն, հաջողությամբ խոցել է թիրախը:
Հրթիռն ունակ է եղանակային ամեն պայմաններում 8 կիլոմետրից խոցել հակառակորդի տանկերը: Mızrak-U հրթիռ ստանալու են թուրքական արտադրության Atak ուղղաթիռները: Բացի այդ, Mızrak-U-ն կարող է տեղակայվել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ցամաքային ու ծովային միջոցների վրա:
Նշվում է, որ այս հրթիռով արդեն իսկ հետաքրքրված են Մերձավոր Արևելքի երկրները, Ադրբեջանը, Պակիստանը: Լրատվամիջոցն այս հրթիռը որակելում է որպես «տանկերի սարսափ»: