Բաժիններ՝

Հայաստանը պետք է իր խնդիրը լուծի ԱՀԿ-ի հետ. Պորտանսկի

«Մաքսային միությունը Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ չի բանակցելու: ԱՀԿ-ի հետ բանակցում է Ղազախստանը, որը պետք է ավարտի այս տարի: Բելառուսին դեռ շատ կա մինչ ԱՀԿ-ին ադամակցելու որոշում կայացնի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի առևտրային քաղաքականության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին:

Դիտարկմանը, որ ՀՀ պաշտոնյաները նշում են, որ քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր պայմանավորվածություններ ունեն ԱՀԿ-ի հետ, իսկ ՄՄ-ում այլ իրադրություն է լինելու, ապա հենց ՄՄ շրջանակներում նոր բանակցություններ են սկսվելու ԱՀԿ-ի հետ, Պորտանսկին պատասխանեց, որ ՄՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության դեպքում ԱՀԿ-ի կողմից հարցեր կառաջանան հենց այդ հանրապետություններին և ոչ թե Մոսկվային կամ Մաքսային միությանը. «Նրանք ստիպված կլինեն փոխել իրենց մաքսատուրքերը՝ դրանք համապատասխանեցնելով ՄՄ մաքսատուրքերին: Եվ այդ խնդիրը պետք է լուծեն կոնկրետ Հայաստանը ԱՀԿ-ի հետ և Ղրղզստանը ԱՀԿ-ի հետ: Այսինքն, ՄՄ շրջանակներում միասնական բանակցային գործընթաց ԱՀԿ-ի հետ չի կարող լինել: Ոչ պաշտոնապես կարող են լինել միայն ռուսական խորհրդատուներ, որոնք կմասնակցեն բանակցություններին, բայց պաշտոնապես կողմերը լինելու են Հայաստան-ԱՀԿ և Ղրղզստան-ԱՀԿ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս