Բաժիններ՝

Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Պուտինի 5 հնարանքները. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խախտել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ իր լռությունը և մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խեղաթյուրել է մի շարք փաստեր:

1. Ղրիմը վերահսկողության տակ առած զինված անձինք տեղի ինքնապաշտպանական ջոկատներն են – Թեև նրանց հանդերձանքի վրա չեն եղել տարբերակիչ նշաններ, հեշտ է բացահայտել նրանց ռուսական ծագումը: Բացի այդ, նրանք լավ նախապատրաստված են, ինչը կասկած է հարուցում: Լրագրողները տեսել են, որ ղրիմյան օդանավակայանները գրաված զինվորականները տեղաշարժվել են ռուսական համարներով ավտոմեքենաներով:

2. Հեղաշրջումն իրականացրել են այն ուժերը, որոնք օգտվել են Արևմուտքի աջակցությունից: – Թեև արևմտյան դոնորները հարյուր հազարավոր դոլարներ են հատկացրել Վիկտոր Յանուկովիչի վարչակարգի դեմ հանդես եկող կազմակերպություններին՝ չկան վկայություններ, որ ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան իրականացրել են ընդդիմության ուժերի ռազմական նախապատրաստում:

3. Ուկրաինայում ցուցարարներին սպանել են նախկին ընդդիմության դիպուկահարները: – Չնայած նրան, որ որպես իր այս պնդումների ապացույց՝ Պուտինը վկայակոչել է «բաց աղբյուրների նյութերը»՝ կան նաև տեսակադրեր, որոնցում երևում է, որ մարդկանց վրա կրակում են ոստիկանի համազգեստով դիպուկահարները:

4. Եվրոպամետ ցուցարարները կրակել և կրակի են մատնել նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչներին: – Իրականում ցուցարարները փետրվարի 18-ին քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել «Ռեգիոնների կուսակցության» շենքի վրա, ինչից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Փրկարարները դուրս են բերել մի քանի մարդու, սակայն չեն կարողացել փրկել մեկ աշխատակցի: Մարդկանց գնդակահարելու մասին հավաստի տվյալներ չկան:

5. Յանուկովիչը հանդիսանում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ: – Մի կողմից Ռուսաստանի նախագահը համաձայնվում է, որ Ուկրաինայի նախորդ բոլոր իշխանությունները «սրիկա» են եղել և խոստովանում է, որ Յանուկովիչը չունի իշխանություն ու քաղաքական ապագա, իսկ մյուս կողմից նա պնդում է, որ Յանուկովիչը շարունակում է մնալ լեգիտիմ նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս