Փետրվարի կեսերից հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում զինված բախումների քանակը նվազել է. ICG

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) հայտարարություն է տարածել, որում նշել է, որ փետրվարի կեսերից հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում զինված բախումների քանակը հարաբերականորեն նվազել է:

Փաստաթղթում ընդգծվում է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երկու կողմն էլ կորուստներ են կրել: ICG-ն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններում կա որոշակի առաջընթաց՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության:

Այս տարվա հունվարի կեսին իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31